Մի նկարիչ տեսնում է, որ սատանան կավիճով մի գրավաճառի շուրջը շրջանակ է գծում և անհետանում: Շրջանակի մեջ հայտնված մարդը կարծում է, որ իր առջև հսկա, դժվար հաղթահարելի պատնեշներ պիտի լինեին, սակայն ընդամենը ինչ-որ կավիճով գծված շրջանակ է և հեգնանքով ժպտում է և փորձում դրանից դուրս գալ, բայց չի ստացվում:
Գրավաճառը վհատվում է և ասում.
-Ինչո՞ւ Աստված ինձ չի օգնում դուրս գալ այստեղից: Այս ի՞նչ մոգական շրջանակ սատանան գծեց, որ չեմ կարողանում դուրս գալ…
Նկարիչը պատասխանում է.
-Որևէ մոգություն էլ այդտեղ չկա: Ինչպե՞ս դուրս գաս այս շրջանակից, երբ որոշում ես, որ պետք է առաջ գնալ և դուրս գալ, բայց հաջորդ պահին, որոշում ես, որ պետք է հետ գնալ, ու նույն տեղում մնալ և այդպես շարունակ փոփոխամիտ լինելով մնում ես շրջանակի կենտրոնում՝ միևնույն տեղում…