Գլխավոր Աշխարհ Ուկրաինան Օդեսայի նավահանգստում արգելափակել է թուրքական 21 նավ

Ուկրաինան Օդեսայի նավահանգստում արգելափակել է թուրքական 21 նավ

by admin
0 մեկնաբանություն 509 դիտում

Ուկրաինան արգելափակել է թուրքական 21 նավ Օդեսայի նավահանգստում, Կիևը դրանք օգտագործում է որպես կենդանի վահան, գրում է Aydınlık թերթը։

Ուկրաինան չի ցանկանում, որ այդ նավերը հեռանան՝ նկատի ունենալով ծովում մնացած ականները։ Ռուսաստանը անվտանգության միջանցք է բացել, բայց դեռ թույլ չեն տալիս նավերին անցնել: Հիմնական նպատակն այլ է. եթե ​​օտարերկրյա նավերը հեռանան, ուկրաինացիները կդառնան հստակ թիրախ, և Օդեսան շուտով կընկնի։ Այդ պատճառով ուկրաինացիները թույլ չեն տալիս օտարերկրյա նավերը դուրս գան, այդ թվում՝ 21 (թուրքական) նավ, գրում է թերթը։
Ինչպես նշվում է հոդվածում, Կիևը կարծում է, որ եթե ռուսական կողմը գործողություն սկսի և հարվածներ հասցնի թուրքական նավերին, Մոսկվայի և Անկարայի միջև լարվածություն կառաջանա։

Աղբյուրը՝  РИА Новости

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ