Գլխավոր ՀոգևորԱռակներ Փոքրիկ ձուկը (առակ)

Փոքրիկ ձուկը (առակ)

by admin
0 մեկնաբանություն 2996 դիտում

Մարդիկ ուրախանում են, որ մի փոքրիկ ձուկ գետի հոսանքին հակառակ վեր է բարձրանում: Բադը տեսնում է և դժկամությամբ ասում.

-Ես ավելի գեղեցիկ եմ, հմայիչ և տեսանելի, ինչո՞ւ են այս մարդիկ այս աննշան ձկանը գովերգում:

Մարդկանցից մեկն ասում է.

-Դու հարմարավետություն ես սիրում, ու գետի հոսանքի ուղղությամբ առանց ջանք գործադրելու լողում՝ ենթարկվելով գետի քմահաճ ընթացքին, իսկ փոքրիկ ձուկը հոսանքին հակառակ է լողում, ջանք, վճռականություն ցուցաբերում և իր նպատակին հասնում:

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ