Գլխավոր Հայ գործարար Հնդկահայ առևտրականների հանրահայտ դրոշը

Հնդկահայ առևտրականների հանրահայտ դրոշը

by admin
0 մեկնաբանություն 1075 դիտում

Հնդկահայ առևտրականներն օգտագործել են քրիստոնեական խորհրդանիշերն իրենց դրոշի վրա և երբ նավարկել են դեպի տարբեր երկրներ, հեռվից արդեն քրիստոնեական խորհրդանիշեր ունեցող դրոշի առկայության շնորհիվ նրանց նավերը ճանաչվել են՝ որպես քրիստոնյա առևտրականների նավեր, և հնդկահայ առևտրականները մեծ հարգանք են վայելել ամենուր:

Նրանք առևտուր են իրականացրել են Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վենետիկի հետ։ Հնդկաստան թափանցած հոլանդական, անգլիական, ֆրանսիական առևտրային ընկերությունները առավելագույնս օգտվել են հայ վաճառականների ծառայություններից. 1686-ին Արևելա-հնդկական ընկերության հետ կնքած պայմանագրով հայ վաճառականներն անգլիական ազդեցության ոլորտում գտնվող բոլոր երկրներում ստացել են ազատ առևտուր անելու, սեփականություն ձեռք բերելու, պաշտոններ վարելու, ֆակտորիաներում բնակվելու իրավունք։ Այդ պայմանագրով միաժամանակ ամրապնդվել է հայ վաճառականների դիրքը, սակայն հետագայում նրանք աստիճանաբար կորցրել են իրենց ինքնուրույնությունը և դուրս մղվել անգլիացի մրցակիցների կողմից։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ