Գլխավոր ՀոգևորԱռակներ Մանր-մունր սխալներ (առակ)

Մանր-մունր սխալներ (առակ)

by admin
0 մեկնաբանություն 1858 դիտում

Մի քարտաշ գալիս է դեղագործի մոտ և հպարտանում.

-Ես միշտ փորձում եմ մեծ մեղքերից հեռու լինել, բայց մանր-մունր իմ սխալներին ուշադրություն չդարձնել:

Դեղագործը նրան փոքր բաժակով թույն է տալիս և ասում՝ խմիր այն:

Քարտաշն ապշում է և պատասխանում.

-Եթե նույնիսկ այդ փոքր բաժակի պարունակության թույնը խմեմ, կմեռնեմ…

Դեղագործն ասում է.

-Այդ դեպքում՝ ինչո՞ւ ես տարբերություն դնում մեծ ու փոքր մեղքերի մեջ, թե՛ կես բաժակ թույն խմես, թե՛ մեկ բաժակ, մեկ է՝ մեռնելու ես… հետևաբար, զերծ եղիր և՛ մեծ մեղքերից, և՛ մանր-մունր մեղքերից…

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ