Ադրբեջանական սադրանքների գլխավոր նպատակներից մեկն էլ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը հեղինակազրկելն է։ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը` մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Ստեփանակետը համամիտ է ՀՀ իշխանությունների տեսակետին, որին նաև արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պաշտոնական Ստեփանակերտն ամենօրյա ռեժիմով փոխգործակցում է խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, և հուսով ենք, որ խաղաղապահներն իրենց գործառույթները կկարողանան լիարժեք կատարել»,– նշել է Ղազարյանը։
Աղբյուրը՝ https://auroranews.am/