Գլխավոր Արցախ ԱՐՑԱԽ

ԱՐՑԱԽ

by admin
0 մեկնաբանություն 2595 դիտում

Արցախի պատմություն, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում գտնվող Արցախ նահանգի պատմություն։ Ժամանակագրական առումով նրա երեքհազարամյա ընթացքն ընդունված է բաժանել չորս դարաշրջանի՝

  • Հին շրջան – Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոն
  • Միջնադար – քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը (վաղ, զարգացած և ուշ միջնադար)
  • Նոր շրջան – սկսվում է հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։
  • Նորագույն շրջան – ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև ԼՂՀ պատմությունը

Ըստ 5-7-րդ դարերի «Աշխարհացույց»-ի, Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ նահանգը կամ աշխարհը (վերջինիս արևելյան մասում)։ Զբաղեցրել է 15 500 կմ2 տարածք, որը բաժանվել է 12 գավառի՝ Մյուս Հաբանդ, Վայկունիք (Վակունիք), Բերձոր (Բերդաձոր), Մեծիրանք (Մեծառանք), Մեծ Կուանք (Մեծ Կվենք), Հարճլանք (Հարջլանք), Մուխանք, Պիանք, Պարզկանք (Պարծկանք), Քուստի, Փառնես, Կողթ: Մինչև 4-րդ դարը ներառել է նաև Սևանա լճի ավազանի արևելյան հատվածը (Ծավդեք կամ Սոդք)։ Հյուսիսում և արևելքում սահմանակից էր Ուտիք նահանգին, հարավում՝ Փայտակարանին, արևմուտքում՝ Սյունիքին: Սկզբնաղբյուրներում երկրամասը կոչվել է նաև Արձախ, Ծավդեից աշխարհ, Փոքր Սյունիք, Վանի թագավորության (Ուրարտու, մ. թ. ա. 9-6-րդ դարեր) սեպագիր արձանագրություններում՝ «Արդախ», «Ուրդեխե», «Ատախունի» անուններով։

Արցախը հաճախ եղել է հայկական տարբեր պետական կազմավորումների տարածքում, երբեմն եղել է ինքնիշխան։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Դրանով Արցախի պատմությունը թևակոխել է զարգացման նոր փուլ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ