Գլխավոր Հայ գործարար Կյանքը մարտահրավեր է, և դաշտում խաղը մարդկանց մեջ արթնացնում է հաղթանակի հասնելու զգացումը. բարերար Վահագն Հովնանյան

Կյանքը մարտահրավեր է, և դաշտում խաղը մարդկանց մեջ արթնացնում է հաղթանակի հասնելու զգացումը. բարերար Վահագն Հովնանյան

by admin
0 մեկնաբանություն 1377 դիտում

«Մեր ազատության, անկախության հաստատման առաջին օրը ես ուրախությունից ամբողջ գիշեր չքնեցի. երկրորդ օրը գնացի, նամակ տվեցի, թե կուզեմ այստեղի ժողովրդի համար Հայաստանում տուներ շինել։ Շատերը կերթային Ֆլորիդա, Նյու Յորք, Արիզոնայի տաքուկ տեղեր, որ պաղ տեղեր չմնան, ես ալ ըսի, եթե այդպես է՝ երթանք Հայաստան։ Հենց այդ մարդիկ ունին ամենաշատ ուսումը, գաղափարներն ու դրամը։ Բայց չկրցա համոզիլ։ Ինձի կըսեն՝ պարոն Վահագն, Հայաստան հանգիստ չէ, պատերազմ կա, ինչպե՞ս մենք մեր զավակները, մեր թոռները առնինք ու հոն երթանք։ Դարձյալ համոզեցի, ասի՝ մենք ավելի ուժեղ բանակ ունինք, հաղթել ենք Ադրբեջանը, երթանք հոն՝ երկիր։ Չհամոզվեցին… Բայց երեխաներ կտեսնամ, կուգան այստեղ իրենց մեծ հոր, մեծ մոր հետ պտույտի. այդ երեխաները չեն ուզի հետ երթալ, կսիրեն երկիրը, բայց… Սփյուռքի սերը, անհավատալի սեր է Հայաստանի հանդեպ»:

Վահագն Հովնանյան

Վահագն Հովնանյանը ծնվել է փետրվարի 16-ին, 1932թ., Իրաքի Քիրքուք քաղաքում: 1952 թվականին ավարտել է Բաղդադի քոլեջը, 1956 թվականին՝ Ֆիլադելֆիայի  Սբ. Ջոզեֆի համալսարանը, (Փենսիլվանիա նահանգ)` ստանալով ֆիզիկոս բակալավրի աստիճան։

1959 թվականին հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ընկերությունը ճյուղավորվեց և ստեղծվեցին մի քանի դուստր ընկերություններ՝ “V.S. Hovnanian Group”, “Adelfia Water Company”, “Adelfia Sewer Company”, “Hovnanian Realty”, “Clear Title Agency” և “Grandview Cable”։ 1985 թվականին Հովնանյանը որդու՝ Շանթի հետ նախաձեռնեցին հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով “Cellular Vision” կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց “SpeedUS” կորպորացիայի։

1960-ականներին Հովնանյանը 4 տարի շարունակ եղել է Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդ քաղաքի Սուրբ Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ։

«Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998 թվականից) և «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահ։

Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը:

1998 թվականին Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը: Մահացել է 2015թ-ին:

Եղել է Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ